ՆԱՏՕ. Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել դաշինքին 1 դեկտեմբերի 2008 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, այդ կարծիքի են Գերմանիան ու Հյուսիսատլանտյան դաշինքի նրա մի շարք գործընկերները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր «Հանդելսբլատ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ինչպիսին էր գարնանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: Մենք բացեցինք Վրաստանի եւ Ուկրաինայի առջեւ ՆԱՏՕ-ի հեռանկարը, սակայն միաժամանակ ընդգծեցինք, որ նրանք դեռեւս նախադրյալներ չունեն անդամակցության համար: Մենք կօգնենք նրանց: Սակայն ես այժմ ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք պետք է դուրս գանք այն ժամանակ ընդունված որոշումների շրջանակներից»,-ասել է նա: «Նույն կարծիքն ունեն ՆԱՏՕ-ի մեր մի շարք գործընկերներ»: Իր հերթին, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, թե չգիտի, կպահպանի արդյոք դաշինքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագրին Ուկրաինային ու Վրաստանին միացնելու պահանջը: Նա նաեւ նշել է, որ չի կարող առաջ անցնել դաշինքի ԱԳՆ ղեկավարների որոշումից: ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը կտրուկ դեմ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը մերժում է ՆԱՏՕ-ին այդ երկու երկրների արագացված անդամակցության ամերիկյան պլանները: Ըստ Մերկելի, Ուկրաինան ու Վրաստանը մոտ ապագայում չեն համապատասխանի ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամի պահանջներին: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 2-3 Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի պնդմամբ կքննարկեն Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողություննեի ծրագրին միացնելու հարցը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |