ՆԱՏՕ. Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել դաշինքին

PanARMENIAN.Net - Ուկրաինան ու Վրաստանը նախկինի պես պատրաստ չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, այդ կարծիքի են Գերմանիան ու Հյուսիսատլանտյան դաշինքի նրա մի շարք գործընկերները: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը այսօր «Հանդելսբլատ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Մեր դիրքորոշումը մնում է նույնը` ինչպիսին էր գարնանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Բուխարեստում: Մենք բացեցինք Վրաստանի եւ Ուկրաինայի առջեւ ՆԱՏՕ-ի հեռանկարը, սակայն միաժամանակ ընդգծեցինք, որ նրանք դեռեւս նախադրյալներ չունեն անդամակցության համար: Մենք կօգնենք նրանց: Սակայն ես այժմ ոչ մի պատճառ չեմ տեսնում, թե ինչու մենք պետք է դուրս գանք այն ժամանակ ընդունված որոշումների շրջանակներից»,-ասել է նա: «Նույն կարծիքն ունեն ՆԱՏՕ-ի մեր մի շարք գործընկերներ»:



Իր հերթին, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, թե չգիտի, կպահպանի արդյոք դաշինքը ՆԱՏՕ-ին անդամակցելու Գործողությունների ծրագրին Ուկրաինային ու Վրաստանին միացնելու պահանջը: Նա նաեւ նշել է, որ չի կարող առաջ անցնել դաշինքի ԱԳՆ ղեկավարների որոշումից:





ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ու Վրաստանի անդամակցությանը կտրուկ դեմ է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը մերժում է ՆԱՏՕ-ին այդ երկու երկրների արագացված անդամակցության ամերիկյան պլանները: Ըստ Մերկելի, Ուկրաինան ու Վրաստանը մոտ ապագայում չեն համապատասխանի ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամի պահանջներին:



ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարները դեկտեմբերի 2-3 Բրյուսելում կայանալիք հանդիպմանը, ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի պնդմամբ կքննարկեն Վրաստանին ՆԱՏՕ-ի անդամակցության Գործողություննեի ծրագրին միացնելու հարցը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---