Փետրվարի 6-7-ին կտաքանա 10-12 աստիճանով, հետո՝ նույնքան կցրտի 5 փետրվարի 2020 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ի ցերեկը ՀՀ առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում տեղումներ են սպասվում, ամսի 6-ին, 7-ի գիշերն առանց տեղումների եղանակ կլինի։ Առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ: Ջերմաստիճանը փետրվարի 6-7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, ամսի 8-ից 10-ը նույնքան կնվազի: Տավուշում փետրվարի 6-7-ի ցերեկըջերմաստիճանը կարող է հասնել +16...+18-ի, Սյունիքում՝ +20...+23-ի: Երևանում փետրվարի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ: Ամսի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ին ևս տեղումներ են սպասվում, 8-ի երեկոյան և 9-ին՝ ձյան տեսքով։ Փետրվարի 6-ին, 7-ի գիշերն առանց տեղումների եղանակ է լինելու: Ամսի 6-7-ին ցերեկը Երևանում ջերմաստիճանը կհասնի +12...+14 աստիճանի: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |