Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Քոչարյանի պաշտպաններին

Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Քոչարյանի պաշտպաններին

PanARMENIAN.Net - «Մարտի 1-ի» գործից անջատված մասի նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին չեն տրամադրվի: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել է Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը, հայտնում է Factor.am-ը

Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկում 15 օրվա ընթացքում:

Պաշտպան Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը, բայց քննիչը մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան և 2019-ի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր այն՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1-ի» մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի նշված որոշումը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---