Սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթը մեկնարկել է, ընդմիջվել ու շարունակվել

Սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթը մեկնարկել է, ընդմիջվել ու շարունակվել

PanARMENIAN.Net - Սահմանադրական փոփոխությունների հարցով ԱԺ արտահերթը մեկնարկել է ժամը 13:00, բայց քիչ անց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցրել: Ընդմիջումից հետո նիստը նորից շարունակվել է:

Նիստը կարող է տևել մինչև 5 ժամ:

Նոր արտահերթ հրավիրելու մասին որոշումն ընդունվել էր ավելի վաղ ԱԺ խորհրդի նիստի ժամանակը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ վկայակոչելով ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան կետը, նշել է, որ արտահերթը գումարվել է օրենքի խախտումով։

Փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել էր նոր նախագիծ՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին: Այն ներկայացրել էին ԱԺ պատգամավորների մեկ քառորդը: Շրջանառության մեջ էր դրել «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ենթադրում է ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունների դադարեցում:

Ազգային ժողովը փետրվարի 6-ի՝ ժամը 11:00-ին, պետք է արտահերթ անցկացներ՝ քննարկելու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծերը, որոնցով առաջարկում էր ՍԴ ճգնաժամը լուծելու համար փոփոխություններ կատարել Սահամանադրության մեջ ու մի քանի օրենքներում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր` տեխնիկական խնդիրների պատճառով Հովակիմյանը հետ է կանչել օրակարգում ընդգրկված հարցերը, և քանի որ այլ հարց չկա, նիստը համարվում է փակված: «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել էր նորից հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու արտահերթ գումարելու հարցը։

Պատգամավոր Վահագն Հովակիմյանը մի քանի նախագծեր էր ներկայացրել։ Մասնավորապես, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությամբ Հովակիմյանն առաջարկում է մինչեւ Սահմանադրության փոփոխությունների ընդունումը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր։

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությամբ առաջարկում էր ուժը կորցրած ճանաչել ավելի վաղ ընդունված Սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահին ուղարկելու մասին դրույթը և Ազգային ժողովի նախագահին վերապահել այդ փոփոխությունները հրապարակելու գործառույթը։

Նախատեսվում էր նաև սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու դեպքում նախագիծն ընդունել պատգամավոների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---