Ռուսական քաղաքացիության տրամադրումը կարող է պարզեցվել

Ռուսական քաղաքացիության տրամադրումը կարող է պարզեցվել

PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունն առաջարկել է պարզեցնել Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումն այլ երկրների քաղաքացիներին, գրում է «Կոմերսանտը»՝ սեփական աղբյուրներին հղումով:

Պարբերականի աղբյուրը ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացման աշխատանքային խմբից նշել է, որ հնարավոր կլինի ՌԴ քաղաքացիություն ստանալ՝ չհրաժարվելով արդեն առկա այլ երկրի քաղաքացիությունից:

Բացի այդ, առաջարկվել է հրաժարվել եկամուտների օրինական աղբյուրների հաստատման անհրաժեշտությունից: Այդ կետերը կհանվեն «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքից:

Ըստ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյի՝ օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիության տրամադրման մասին հարցը կքննարկվի գարնանային նստաշրջանի ընթացքում:

2019-ին գրեթե 500,000 մարդ է ստացել ՌԴ քաղաքացիություն: 2019-ին Հայաստանի 24,000 քաղաքացի Ռուսաստանի անձնագիր է ստացել: 2018-ին ՌԴ քաղաքացիություն էր ստացել ՀՀ 27,100 քաղաքացի, 2017-ին՝ 25,144:

Աճը պայմանավորված է միգրացիոն օրենսդրության փոփոխություններով, որոնք պարզեցնում են ՌԴ քաղաքացիության տրամադրումը: 2014-ից ՌԴ-ում ռուսալեզու հայրենակիցների համար քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգ է սահմանվել:Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով՝ առանց պահպանելու երկրում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---