Մեկ օրում շմոլ գազից 14 մարդ է թունավորվել

Մեկ օրում շմոլ գազից 14 մարդ է թունավորվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 7-ին շմոլ գազից թունավորման մի քանի դեպք է գրանցվել, տուժել է 14 մարդ։ Երեկոյան ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 7 քաղաքացի:

Ինչպես պարզվել է` տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով:

Նույն օրը` ժամը 23.40-ին, Մարտունու բաժնում ստացված հաղորդման համաձայն, «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 4 քաղաքացի։ Ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշենի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Գորիսի բաժնում ստացված հաղորդման համաձայն, «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի։ Նրանք իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։ Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---