Ուհանում կորոնավիրուսից առաջին 2 օտարերկրացին են մահացել

Ուհանում կորոնավիրուսից առաջին 2 օտարերկրացին են մահացել

PanARMENIAN.Net - Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախը, մահացել է առաջին օտարերկրացին, հայտնում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին և New York Times-ին հղումով:

Ըստ տվյալների՝ մահացածն ԱՄՆ 60-ամյա քաղաքացի է, կնոջ մոտ մինչ այդ եղել են առողջական այլ խնդիրներ: ԱՄՆ-ի դեսպանատունը հաստատել է իր քաղաքացու մահվան մասին լուրը։

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել, մահացության դեպքեր չկան:

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը ևս հայտարարել է, որ իրենց երկրի մեկ քաղաքացի մահացել է Ուհանի հիվադանոցներից մեկում: Նա հոսպիտալացվել է կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով:

Չինաստանից դուրս կորոնավիրուսից 2 մարդ է մահացել՝ Ֆիլիպիններում և Հոնկոնգում:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել և դուրս է գրվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---