Չինաստանն ավելի քան $10 մլրդ կհատկացնի նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

Չինաստանն ավելի քան $10 մլրդ կհատկացնի նոր կորոնավիրուսի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Չինաստանի իշխանությունները 71,85 մլրդ յուան (ավելի քան $10,2 մլրդ) կհատկացնեն 2019-nCoV նոր կորոնավիրուսի դեմ պայքարին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին չինական ֆինանսների նախարարությանը հղումով:

Փետրվարի 8-ի դրությամբ Չինաստանն այդ նպատակի համար արդեն 31,55 մլրդ յուան՝ ավելի քան $4,5 մլրդ է ծախսել: Ըստ ֆինանսների նախարար Լյու Կունի` իշխանությունների ջանքներն ուղղված են կարիքավորներին ֆինանսապես աջակցելուն, գրում է «Կոմերսանտը»:

Նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերը գրանցվել են չինական Ուհանում 2019-ի վերջում: ԱՀԿ-ն վիրուսի տարածումն արտակարգ իրավիճակ է ճանաչել: Հիվանդության դեպքեր գրանցվել են 26 երկրում: Վերջին տվյալներով, վարակվածների քանակը գերազանցել է 40,000-ը, մահացել է 908 մարդ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---