73-ամյա Շերը՝ Dsquared2-ի նոր գովազդային արշավի դեմքը![]() 10 փետրվարի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - 73-ամյա ամերիկահայ hայտնի երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) դարձել է Dsquared2 նորաձևության բրենդի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքը: Առաջին լուսանկարում, որը հրապարկվել է բրենդի Instagram-ում, 73-ամյա երգչուհին ICON գրությամբ հագուստով է: Գովազդային արշավը Dsquared2-ի համար լուսանկարել են Մերտա Ալասն ու Մարկուս Պիգոտան, գրում է Esquire.ru-ն: Լուսանկարների շարքը նվիրված է Dsquared2-ի 25-ամյա հոբելյանին: Շերի համար սա հազվադեպ, բայց ոչ առաջին մասնակցությունն է նորաձևության գովազդային արշավին: Նա, օրինակ, լուսանկարվել է Marc Jacobs-ի 2015-ի աշուն-ձմեռ հավաքածուին նվիրված գովազդային արշավում: Dsquared2-ը, իր հերթին, հաճախ է հրավիրում գովազդում նկարահանվելու առաջին մեծության աստղերի և սուպերմոդելների: Օրինակ, վերջին հերոսներից էին Նաոմի Քեմփբելն ու Բելլա Հադիդը: ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |