4 դեկտեմբերի 2008 - 12:23 AMT
Հելսինկիում տեղի են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ
Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Մեթյու Բրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Բանակցությունների ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր: Կարեւորվեց Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այս տարվա հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում եւ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած կառուցողական հանդիպումների արդյունքում ձեւավորված դրական ոգու պահպանումը, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, ՄԽ համանախագահների աջակցությամբ, բանակցությունների շարունակումը` կողմերի դիրքորոշումները մերձեցնելու, խաղաղ ճանապարհով հիմնահարցի կարգավորման նպատակով: -