Բիլ Գեյթսը հուսով է, որ Բարաք Օբաման կկրկնապատկի օտար երկրներին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալները

PanARMENIAN.Net - Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Բարաք Օբաման եւ Կոնգրեսը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ԱՄՆ-ի տնտեսությանն աջակցելու համար, ինչպես նաեւ կկրկնապատկի արտերկրյա երկրներին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալները: CNN-ին տված հարցազրույցում Գեյթսը հայտարարել է, թե հավատում է, որ Բարաք Օբաման կկատարի իր նախընտրական խոստումները:



Բ.Օբամայի պաշտոնական կայքում զետեղված է հաղորդագրություն, որի համաձայն նա մինչեւ իր նախագահական առաջին ժամկետի ավարտը մտադիր է ավելացնել ԱՄՆ-ի արտաքին օգնության չափը մինչեւ 50 դոլար տարեկան:



«Բնական է, վերջնական լուծումը արտաքին օժանդակության մասին ընդունում է Կոնգրեսը, սակայն ես իրոք գտնում եմ, որ Օբաման կկատարի իր խոստումը»,-հայտարարել է Բիլ Գեյթսը:



Հայաստանին հատկացվող ամերիկյան ֆինանսական օժանդակությունը 2008թ. կկազմի 58, 5 մլն դոլար: 3 մլն դոլարը տրամադրվել է Լեռնային Ղարաբաղին որպես հումանիտար օգնություն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---