Անտարկտիկայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

Անտարկտիկայում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել

PanARMENIAN.Net - Գիտնականներն Անտարկտիկայում ռեկորդային բարձր ջերմաստիճան են գրանցել: Փետրվարի լույս 14-ի գիշերը Անտարկտիդա մայրցամաքի պատմության մեջ առաջին անգամ օդի ջերմաստիճանն այնտեղ հասել է +20,75-ի ըստ Ցելսիուսի սանդղակի:

Ջերմաստիճանը չափել են բևեռային կայանում, որը գտնվում է մայրցամաքի հյուսիսային հատվածին մոտակա կղզյակում՝ հավերժ սառույցների վրա մոլորակի կլիմայի ջերմացման ազդեցության վերաբերյալ 20 տարի առաջ մեկնարկած նախագծի շրջանակում, գրում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ, բրազիլացի գիտնական Կարլոս Շեֆերը հայտարարել է, որ ռեկորդային ջերմաստիճանն Անտարկտիկայում կապված չէ գլոբալ տաքացման հետ: Չափումը նա համարել է «կոնկրետ պահին ստացված տվյալ, որը երկարաժամկետ հետազոտության մաս չի կազմում»:

Այնուամենայնիվ, լուրն այն մասին, թե ջերմաստիճանն Անտարկտիկայում հատել է 20 աստիճան տաքության շեմը, հավանաբար, կսաստկացնի մտավախությունները՝ կապված մոլորակի գերտաքացման հետ: Անտարկտիկայի սառցադաշտի հալոցը հանգեցնում է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, ինչը, իր հերթին, սպառնալիք է ափամերձ քաղաքաների և փոքր կղզիներում ապրող ժողովուրդների համար:

Ըստ ՄԱԿ տվյալների՝ վերջին տասնամյակն ամենատաքն է Անտարկտիկայում, ընդ որում ամենատաքը եղել է 2016-ը: Երկրորդ տեղում այդ առումով 2019-ին է: 2020-ի առաջին ամիսն ամենատաք հունվարն էր Անտարկտիկայում ջերմաչափումների ամբողջ ընթացքում:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին