Պետերբուրգում կորոնավիրուսի կարանտինից 3 ռուս է փախչել

Պետերբուրգում կորոնավիրուսի կարանտինից 3 ռուս է փախչել

PanARMENIAN.Net - Չինաստան այցելածների համար նախատեսված՝ Սանկտ Պետերբուրգում գտնվող կարանտինից 3 պացիենտ ինքնակամ հեռացել են, փոխանցում է Վեդոմոստին:

Ալլա Իլինան Չինաստանից Ռուսաստան վերադառնալուց հետ բողոքել էր կոկորդի ցավից, նրան տեղափոխել էին Բոտկինսկի հիվանդանոցի կարանտին: Այնտեղից Իլինայի փախուստի մասին հայտնի էր դարձել փետրվարի 11-ին: Պետերբուրգի գլխավոր սանիտարը դատական հայց է ներկայացրել՝ կնոջը հարկադիր հոսպիտալացնելու պահանջով:

Ըստ Ռոսպոտրեբնադզորի տարածաշրջանային ներկայացուցչի՝ փախուստի դիմածներից երկուսը վերադարձել են: Ենթադրվում է, որ փախչողներին «զանգահարել և ասել են, որ իրենք ճիշտ չեն»:

Իլինայից բացի, կարանտինից դուրս է գտնվում ևս մեկ կին: Ռոսպոտրեբնադզորում չեն բացառում, որ նա կարանտին կվերադառնա դատական կարգով:

Չինաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 63,851 է, վիրուսից մահացել է 1380 մարդ:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին