Չինական Հուբեյում կորոնավիրուսից մահացությունը սկսել է նվազել17 փետրվարի 2020 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ի տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է մոտ 1770 մարդ: Այդ երկրի իշխանությունները հայտարարել են Հուբեյ գավառում մահացության դեպքերի նվազման մասին: Վերջին 24 ժամում մահերը 39-ով պակասել են, գրում է ՌԲԿ-ն: Սակայն, միաժամանակ, իշխանությունները հայտնել են, որ վարակման դեպքերը 5%-ով աճել են, ընդ որում, դեպքերի 90%-ը գրանցվել է Ուհանում, ինչը կարող է վկայել համաճարակի տեղայնացման մասին: Ընդհանուր առմամբ Հուբեյում 58,182 հիվանդ կա, մահացել է 1696 մարդ, մինչդեռ նահանգի սահմաններից դուրս մահացել է 74 մարդ: Մայրցամաքային Չինաստանի տարածքում ընդհանուր առմամբ գրանցվել է 70,548 հիվանդ: Ապաքինվել է 1425 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 10,844-ի: Ավելի վաղ հայտնի Ուհանի իշխանությունները կորոնավիրուսի բռնկման պատճառով խստացրել էին քաղաքում գործող կարանտինի ռեժիմը՝ փետրվարի 14-ից սահմանափակումներ են գործում թաղամասերից քաղաքացիների դուրս գալու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |