The Times. Ռուսական հետախուզությունն Իռլանդիայի ափերին միջմայրցամաքային մալուխներ է փնտրում

The Times. Ռուսական հետախուզությունն Իռլանդիայի ափերին միջմայրցամաքային մալուխներ է փնտրում

PanARMENIAN.Net - Իռլանդիայի ոստիկանությունը կարծում է, որ երկրում ռուս հետախույզները փորձում են օվկիանոսում գտնել Եվրոպան Ամերիկային միացնող մանրաթելա-օպտիկական մալուխների ճշգրիտ տեղը, հայտնում է The Times-ը:

Մանրաթելա-օպտիկական հաղորդման գիծը նախատեսված է օպտիկական տիրույթում ինֆորմացիան հաղորդելու համար։

Ռուս հետախույզներն աշխատում են գտնել մալուխների «թույլ տեղերը», որպեսզի հետագայում այն վնասելու հնարավորություն ունենան:

Իռլանդիայի ափերին գտնվող մալուխներով Եվրոպայի, Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի միջև միջմայրցամաքային հաղորդակցություն է ստեղծվում՝ հնարավորություն տալով նաև ֆինանսական գործողություններ իրականացնել:

2019-ի ամռանը գերմանական Spiegel ամսագիրը գրել էր ռուսական կողմի՝ օվկիանոսային մալուխների հանդեպ ունեցած հետաքրքրության մասին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---