Չինական Հուբեյի բնակիչներին արգելել են տնից դուրս գալ17 փետրվարի 2020 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Հուբեյ նահանգի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի պատճառով արգելել են հետիոտների և բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Ըստ փաստաթղթի՝ բնակիչներին արգելվում է լքել տները: Բնակավայրերում թույլատրվում է տեղաշարժը միայն առողջապահական հաստատությունների և կենսաապահովման ձեռնարկությունների աշխատակիցներին՝ որոշակի երթուղիով և խիստ սահմանված ժամկետներում: Խախտողները 10 օրով կձերբակալվեն, գրում է «Վեդոմոստին»՝ չինական «Սինհուա» գործակալությանը հղումով: Արգելվել է նաև բոլոր մեքենաների երթևեկությունը, բացի բուժանձնակազմին սպասարկողներից, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքներ և հատուկ անցաթղթեր ունեցող մեքենաների: Արգելքը խախտած ավտոսեփականատերերը կզրկվեն վարորդական իրավունքից, 500 յուան տուգանք կմուծեն և 10 օրով կձերբակալվեն: Հուբեյի առողջապահության պետական հանձնաժողովի տվյալներով՝ վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով 100 հիվանդ, վարակվել է մոտ 2000-ը: Նահանգում վարակվածների քանակը գերազանցել է 58,100-ը, որոնցից մահացել է 1696-ը, ապաքինվել՝ 6639-ը: Հուբեյից դուրս 5 մարդ է մահացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |