ՌԴ-ում կարող են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը17 փետրվարի 2020 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում մտադիր են սահմանափակել էլեկտրոնային ծխախոտների և վեյփերի վաճառքը՝ մինչև դրանց իրացման կանոնակարգման մշակումը: Այդ մասին տեղեկացնում է «Վեդոմոստին»՝ ՌԴ Դաշնության խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վալերի Ռյազանսկուն հղումով: Պետդումայում փետրվարի 14-ին էլեկտրոնային սիգարետների և վեյփերի վաճառքի սահմանափակման հարցերը քննարկող աշխատանքային խմբի նիստին քննարկվել է «Ծխախոտի ծխից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պահպանման մասին» օրենքը փոփոխելու հարցը: Հիմնական նպատակն է միասնականացնել նիկոտինի պարունակությամբ ամբողջ արտադրանքի կանոնակարգումը: Ըստ սենատորի՝ անցումային շրջանը կարող է 2 տարի տևել: Նիկոտին պարունակող ապրանքները, որոնք նախատեսված չեն ծխելու համար` դեղապաստեղներ, սնեկեր, որոնք հաճախ ներկայացվում են որպես ծխելուց հրաժարվելու միջոց, ըստ սենատորի, ընդհանրապես չպետք է վաճառվեն: Նրա խոսքով՝ եթե դրանք կապված են բուժման հետ, ապա պետք է վաճառվեն դեղատներում: Փոփոխությունները ևս մեկ անգամ քննարկվելու են փետրվարի 19-ին, իսկ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսված է մարտի 3-ին: Ծխող ռուսաստանցիների մոտ 8 տոկոսն այդ նպատակով օգտագործում է վեյփեր, նարգիլեներ և առանց ֆիլտրի ծխախոտ: ՀՀ-ում 2020-ի փետրվարի 13-ին ընդունված օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: ԱԱՏՄ կողմից վերահսկողության շրջանակում գտնվող նորմերն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։ Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնի. հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի 2022-ից։ Ընթերցեք նաև. Հակածխախոտային օրենքի տարբեր խախտումների տուգանքները կկազմեն մինչև 800,000 դրամ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |