ՀԲՃ-ն Արմավիրից վտանգավոր արտանետումներով գործարանի մասին ահազանգ ունի

ՀԲՃ-ն Արմավիրից վտանգավոր արտանետումներով գործարանի մասին ահազանգ ունի

PanARMENIAN.Net - Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնությունը 2019-ի վերջին Արմավիրից ահազանգ, լուսանկար և տեսանյութ էր ստացել, որ քաղաքում վերագործարկվել է մի գործարան, որը գիշերները վտանգավոր արտանետումներ է անում մթնոլորտ:

ՀԲՃ հայտարարության մեջ ասվում է, որ ավելի ուշ պարզվել է, որ ինչ-որ ընկերություն Թեղուտի հանքից ստանում է մոլիբդենի խտանյութ և նոյեմբերից ի վեր վերամշակում է այն այդ գործարանում։

Պետական կառույցներից ստացված հարցումների պատասպանների և սեփական ուսումնասիրությունների արդյունքում ՀԲՃ-ն պարզել է, որ 2006-ին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն ստացել է լիցենզիա` մոլիբդեն պարունակող կատալիզատորների վերամշակում կատարելու համար:

«Ամենայն հավանակությամբ, հետագա մի քանի տարիներին ընկերությունը հենց դրանով էլ զբաղվել է։ Իսկ արդեն 2013-ի հոկտեմբերին «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել՝ ունենալով մոտ 30 մլն դրամ պարտք հարկային ու մաքսային մարմիններին և մի շարք կազմակերպությունների ու բանկերի։ Սննկացած ընկերության 2006-ին ստացած եզրակցության հիման վրա 2013-ին ՍԹԱ թույլտվություն է տրվել մեկ այլ ընկերության, որն էլ առանց նոր փորձաքննության գործունեություն է իրականացրել»,- ասվում է հաղորդագրությունում:

Ըստ ՀԲՃ-ի՝ շրջակա միջավայրի նախարարությունում քայլեր ձեռնարկելու կարիք չեն տեսնում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «նույնպես չի ցանկացել ոչ մի գործողություն անել» և ՀԲՃ հարցումը փոխանցել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: ԱԻՆ-ից ստացած պատասխանից պարզվում է, որ Արմավիրում մոլիբդեն վերամշակող որևէ գործարան հաշվառված չէ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ ու չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---