Վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը 5 դեկտեմբերի 2008 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան վախճանվել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը: Այդ մասին հաղորդել է Մոսկվայի պատրիարքարանի մամլո ծառայության ղեկավար, քահանա Վլադիմիր Վիգիլյանսկին: Ալեքսի Երկրորդի մահվան պատճառները դեռեւս չեն նշվում: Պատրիարք Ալեքսին (աշխարհիկ անունը` Ալեքսեյ Միխաիլի Ռիդիգեր) ծնվել է 1919թ. սետրվարի 23-ին Տալինում (Էստոնիա): Եղել է Ռուս Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, իսկ 1990թ. հունիսի 10-ից` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Նա նաեւ Ռուսաստանի կրթության ակադեմիայի իսկական անդամ է` ակադեմիկոս: 2004թ. Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքին դրվեց «սրտի առիթմիա» ախտորոշումը: Դրանից հետո մի քանի անգամ մամուլում լուրեր էին տարածվում նրա մահվան մասին, սակայն դա չէր հաստատվում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |