ԿԳՄՍ նախարարը՝ գիրք նվիրելու օրվա մասին. Լավագույն ավանդույթները պետք է շարունակվեն![]() 19 փետրվարի 2020 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է ու նշել, որ լավագույն ավանդույթները պետք է շարունակական լինեն: Հարությունյանը հայտնել է նաև, որ մասնակցում է «Քվանտ» վարժարանում աշակերտների կազմակերպած գրքերի տոնավաճառին, որի հասույթը փոխանցվելու է կրթամշակութային ծրագրեր իրականացնող «Կողբ» հիմնադրամին: Գիրք նվիրելու օրը Հայաստանում նշվում է 2008-ից՝ Գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: Փետրվարի 19-ին ՀՀ-ում անցկացվում են գրական միջոցառումներ, հանդիպումներ գրողների հետ, ընթերցասերերն էլ իրար գրքեր են նվիրում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |