Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

Հայ բժիշկները Կորեայում առողջապահական դասընթացների կմասնակցեն

PanARMENIAN.Net - Հայ բժիշկները կկարողանան մասնակցել Կորեայում իրականացվող առողջապահական դասընթացների՝ մասնագիտական հմտությունները բարձրացնելու համար: Կորեայի միջազգային գործակցության գործակալության (KOICA) փոխնախագահն Բաեկ Սուկհին նման առաջարկ է արել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը Կորեայում է աշխատանքային այցով. վերջինս ողջունել է այն:

Կողմերը քննարկել են համատեղ զարգացման ծրագրերի հեռանկարները և հնարավորությունները:

Թորոսյանը շնորհակալություն է հայտնել վերջերս Կորեայի արտաքին գործերի նախարարության կողմից հաստատված ծրագրի համար, որի շրջանակում Հայաստանի առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու ուլտրաձայնային սարքավորումներ մարզային բուժկենտրոնների համար:

Քննարկվել է նաև ապագայում ավելի լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---