Կայացել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպի շնորհանդեսը![]() 19 փետրվարի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին կայացել է գրող Հարութ Կբեյանի պսևդոքաղաքական անտիուտոպիա ժանրի «Լոտո» վեպի շնորհանդեսը: «Լոտո»-ի հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտոն» ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական Լոտոյի» տոմսակ է գնում։ Մրցականը՝ հանդիպում նախագահի հետ։ Վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և հանդիպումը Պողոսի հետ։ Հարութ Կբեյանը պատմել է, որ վեպի հերոս Պողոսն ի սկզբանե այլ անուն է ունեցել, բայց այն փոխվել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հորինած կերպարի՝ հարևան Պողոսի «պատվին»: Հեղինակը սկսել է գրել վեպը 2010 թվականին և ավարտել 10 տարուց։ Գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում։ Հարութ Կբեյանն 2016-ից ղեկավարում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։ Մինչ այդ աշխատել է կառավարությունում, համակարգել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ մեդիայի հետ տարվող աշխատանքները։ Հեղինակել է «Մայրամուտի գերիները» գիրքը և «Զևսը» պատմվածքը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |