ՀՀ ԱԳՆ ղեկավար. Բանակցությունների միջոցով Հայաստանն ու Թուրքիան կարող են հասնել ընդհանուր նպատակի` հարաբերությունների կարգավորման

PanARMENIAN.Net - «Հայաստանի ու Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլլահ Գյուլը քաղաքական կամք եւ առաջ շարժվելու պատրաստակամություն դրսեւորեցին: Անշուշտ, ոչ ոք հրաշքների չի սպասում: Մենք բավական պրագմատիկ ենք եւ գիտենք, որ բոլոր խնդիրները հնարավոր չէ մեկ օրում լուծել: Այնուամենայնիվ, մեզ համար կարեւոր է զգալի արդյունքների հասնել եւ չվարել բանակցություններ զուտ բանակցելու համար»,-Հելսինկիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում: Է.Նալբանդյանն եւս մեկ անգամ հաստատել է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությունը: «Նմանատիպ պատրաստակամություն ենք ակնկալում նաեւ Անկարայի կողմից: Մենք շարունակում ենք աշխատել, բանակցում ենք եւ մենք համոզված ենք, որ մենք միասին կարող ենք հասնել ընդհանուր նպատակի` հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:



Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մինչ խաղը կայացած զրույցի ժամանակ նախագահները հայտարարեցին, որ այս հանդիպումը լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջեւ երկխոսությունը շարունակելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---