Փաշինյան. Մինչև 2050-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ պիտի ունենանք20 փետրվարի 2020 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը սպորտի նկատմամբ ընկալումը և վերաբերմունքը պետք է փոխի, մինչև2050 թվականը ՀՀ-ն պետք է առնվազն 25 օլիմպիական մեդալ նվաճի, իսկ ֆուտբոլի հավաքականը պետք է դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը քննարկում էր 2019-ի դեկտեմբերի 25-ին Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթում լավագույնը ճանաչված 10 մարզիկից յուրաքանչյուրին 5 մլն դրամով պարգևատրելու հարցը: «Սպորտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի և ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀՀ-ն մինչև 2050-ի զարգացման ռազմավարության նախագծի մեջ առաջարկել եմ կետ ֆիքսենք, որ մինչև 2050-ը պետք է ունենանք անվազն 25 օլիմպիական մեդալ, նվաճենք շախմատի աշխարհի անհատական առաջնության չեմպիոնի կոչումը և ֆուտբոլի ազգային հավաքականը մինչև 2050-ը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»,- ասել է վարչապետը: Ըստ կառավարության ղեկավարի՝ սա ոչ միայն քաղաքական, սոցիալ-հոգեբանական, այլև տնտեսական հարց է: Փաշինյանը հիշել է իր դիտած հաղորդումներից մեկը, որտեղ նշվել է, թե խորհրդային Հայաստանի ղեկավար Կարեն Դեմիրճյանը մի քննարկման ժամանակ ասել է, որ «Արարատ 73»-ի հաղթանակի հաջորդ օրը երկրի գործարաններում արտադրողականության ծավալը մեծացել էր: Փաշինյանը նշել է, որ այդ երկու փաստն իրար հետ ուղիղ կապ ունեն: Վարչապետի խոսքով՝ օլիմպիական չեմպիոն ունենալը մեծացնում է դեպի երկիր տուրիստների հոսքը, իսկ սպորտի զարգացումն ամենալավ նշանն է, որ երկրում տնտեսությունը զարգանում է: Կառավարության որոշմամբ՝ մարզիկների ամենամյսա և մինչև կյանքի վերջ տրվող թոշակի չափն ավելացել է, մասնավորապես՝ աշխարհի չեմպիոնները ներկայիս 55,000 դրամի փոխարեն 100,000 դրամ կստանան, օլիմպիական չեմպիոնները՝ 200,000 դրամ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |