Թրամփը քննադատել է գլխավոր «Օսկարի» հանձնումը հարավկորեական ֆիլմին21 փետրվարի 2020 - 13:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոլորադոյում հանրահավաքի ժամանակ քննադատել է լավագույն ֆիլմի համար «Օսկարը» հարավկորեական «Մակաբույծները» (Parasite) ֆիլմին հանձնելու կինոակադեմիկոսների որոշումը: Նա դժգոհել է, որ գլխավոր մրցանակին օտարալեզու ֆիլմ է արժանացել: «Հաղթող է ճանաչվել հարավկորեական ֆիլմը՝ սա ի՞նչ է: Մենք բավականին շատ խնդիրներ ունենք Հարավային Կորեայի հետ առևտրի ոլորտում ու նրա՞նց ենք մրցանակ շնորհում լավագույն ֆիլմի համար: Սա նորմա՞լ է: Չգիտեմ»,- ասել է նա, տեղեկացնում է TJournal.ru-ն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Մակաբույծներից» բացի բազմաթիվ այլ հիանալի ֆիլմեր կային: Նա նաև նշել է, որ ֆիլմը կարող էր մրցանակի արժանանալ որպես լավագույն օտարերկրյա ֆիլմ և հարցրել՝ արդյոք նախկինում օտարալեզու աշխատանքները «Օսկարի» գլխավոր մրցանակ են ստացել: «Մակաբույծները» առաջին օտարալեզու ֆիլմն է, որը գլխավոր «Օսկարի» է արժանացել: Ընդհանուր առմամբ, ֆիլմը 4 արձանիկ է ստացել: Սա նաև պատմության մեջ 4-րդ ֆիլմն է, որին հաջողվել է գլխավոր մրցանակակիր դառնալ և «Օսկարում», և Կաննում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |