Կորոնավիրուսից մահացածների թիվը մոտ 2500 է24 փետրվարի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում, SCMP-ի տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 2468 մարդ: Ըստ Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի` փետրվարի 24-ի տվյալով, վերջին 24 ժամում կորոնավիրուսից 150 մարդ է մահացել: Ըստ չինացի բժիշկների՝ 149 մահացու դեպք է գրանցվել Հուբեյ նահանգում, մեկը՝ Հայնան կղզում: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի ժամանակահատվածում հիվանդության 49,824 դեպք է գրանցվել, գրում է ՌԲԿ-ն: Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում 409 նոր դեպք է գրանցվել, ինչը քիչ է նախորդ օրվա ցուցանիշից: Նրանցից 398-ը հիվանդացել է Հուբեյ նահանգում, որտեղ էլ գրանցվել է համաճարակի բռնկումը: Վերջին 24 ժամում Չինաստանում 1846 մարդ է ապաքինվել: Ընդհանուր առմամբ՝ ապաքինվել է մոտ 24,000 մարդ: Ըստ SCMP-ի հաշվարկների՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, մոտ 79,000 մարդ է հիվանդացել: Չինաստանից բացի, վարակվածների առավելագույն քանակը գրանցվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Իտալիայում: Մահացածների առավելագույն քանակը գրանցվել է Իրանում՝ 8 մարդ: 7 մարդ մահացել է Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 3-ը՝ Իտալիայում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |