Կորոնավիրուսի պատճառով Միլանի մայր տաճարն ու Վենետիկի Սբ Մարկոսի եկեղեցին փակվել են24 փետրվարի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման մտավախություններով պայմանավորված Միլանի մայր տաճարը փակ կլինի այցելությունների համար առնվազն մինչև փետրվարի 25-ը, գրում է Il Messaggero թերթը: «Ըստ առողջապահության նախարարության և շրջանի ղեկավարության որոշման՝ մայր տաճարը փակ կլինի մինչև փետրվարի 25-ը, մինչ հետագա կարգադրությունը»,- նշել է թերթը՝ պարզաբանելով, որ ժամկետը կարող է երկարաձգվել, գրում է ՏԱՍՍ-ը: Վենետիկի պատրիարքությունը, որն ավելի վաղ հայտարարել էր բոլոր հանրային եկեղեցական արարողությունների չեղարկման մասին, նշել է, որ մուտքը քաղաքի պատմական հատվածի եկեղեցիներ խստիվ կսահմանափակվի՝ «մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար»: «Մասնավորապես, մուտքը Սբ Մարկոսի տաճար փակ կլինի»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ: Հանրային պատարագներ չեն մատուցվելու նույնիսկ հուղարկավորությունների ժամանակ: «Ներկա կկարողանան գտնվել միայն մերձավոր հարազատները»,- ասվում է պատրիարքարանի հայտարարության մեջ: Աշխարհում, SCMP-ի տվյալներով, փետրվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսից մահացել է մոտ 2500 մարդ, մոտ 79,000 մարդ՝ հիվանդացել: Չինաստանից բացի, վարակվածների առավելագույն քանակը գրանցվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում և Իտալիայում: Չինաստանից բացի, մահացածների առավելագույն թիվն Իրանում է՝ 8 մարդ: 7 մարդ մահացել է Հարավային Կորեայում, 4-ը՝ Ճապոնիայում, 3-ը՝ Իտալիայում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |