6 դեկտեմբերի 2008 - 15:52 AMT
2009թ. առաջին եռամսյակում Հայաստան կայցելի Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսը
Դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ արտոգրոծնախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման տեմպերով, եւ պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել դրանց հետագա խորացման համար: Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հաարաբերությունների կարգավորման եւ կիպրոսյան խնդրի հանգուցալուծման հնարավորությունների վերաբերյալ: Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շրջանակներում երկու երկրների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տնտեսության, մշակույթի, կրթության ոլորտներում երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաեւ 2009 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Հունաստանի ԱԳ նախարար, Դորա Բակոյանիսի հետ: Զրույցի ընթացքում նախարարներն անդրադարձել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Ընդունելով Երեւան այցելելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը` Հունաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստան կգա հաջորդ տարվա առաջին եռամսյակում: