Չին ոստիկանները սովորում են՝ ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակվածներին25 փետրվարի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի ոստիկանները սովորում են, թե ինչպես ձերբակալել կորոնավիրուսով վարակված և գործակցել չցանկացող մարդկանց՝ նրանց գլխին ցանց նետելով, փոխանցում է Sky News-ը: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են զինված ոստիկանները մեքենայից դուրս հրավիրում ենթադրյալ վարակակրին, ով հրաժարվում է ենթարկվել հրահանգներին: Իջնելուց հետո ենթադրյալ վարակակրի գլխին ձկնորսական ցանց են գցում, ապա՝ ձերբակալում: Հոլովակում ոստիկաններից մի քանիսը SWAT հատուկ ջոկատից են, որոշները կրում են հատուկ պաշտպանիչ արտահագուստ: Գործողությունից հետո ախտահանող միջոցներով տարածքը մաքրվում է: Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Երկրում ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |