ՀԱՊԿ ցանկացած երկիր իրավունք ունի համագործակցել ցանկացած դաշինքի հետ 8 դեկտեմբերի 2008 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դեռեւս համագործակցության մասին համաձայնագիր չունի ՆԱՏՕ-ի հետ: Այնուամենայնիվ, ցանկացած երկիր իրավունք ունի համագործակցել ցանկացած դաշինքի հետ, եթե նա կատարում է իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի առջեւ»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տոկսատին Բուզուբաեւը: Նրա խոսքերով, Ռուսաստանը եւս համագործակցության ծրագիր ունի ՆԱՏՕ-ի հետ, ինչպես Հայաստանը: «Սակայն որքան ես գիտեմ, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: Նա կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ ցանկացած ծրագրերով, եթե դա չի հակասում ՀԱՊԿ կանոնադրությանը»,-ընդգծել է Բուզուբաեւը: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, սակայն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի շրջանակներում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |