Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը

PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 2600-ը: Ընդհանուր առմամբ վարակվել է ավելի քան 77,000 մարդ, ապաքինվել՝ 27,000-ից ավելին:

Վերջին 24 ժամում Չինաստանում 2019-nCoV տիպի նոր կորոնավիրուսից 71 մարդ է մահացել, ընդհանուր քանակը 2663 է, տեղեկացնում է ՌԲԿ-ն Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի վրա հղումով:

Փետրվարի 24-ին Չինաստանի տարածքում վարակի 508 նոր դեպք է հայտնաբերվել:

Մինչդեռ Ֆրանսիայում բոլոր հիվանդները բուժվել են, հայտարարել է այդ երկրի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ԱՀԿ-ի՝ Ֆրանսիայում հիվանդության 12 դեպք կար, հիվանդներից մեկը մահացել էր:

«Ֆրանսիայի տարածքում կորոնավիրուսով հիվանդ այլևս չկա... վիրուսն այլևս չի տարածվում: Վերջին հիվանդը, որը հոսպիտալացվել էր Լիոնում, ապաքինվել է: Նա այլևս վարակիչ չէ, ուստի տուն է վերադարձել»,- ասել է Վերանը:

2019-nCoV նոր կորոնավիրուսի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին՝ Ուհանում: ԱՀԿ-ն այն միջազգային մասշտաբի արտակարգ վիճակ է հայտարարել՝ բնութագրելով որպես բազմակի օջախներով համաճարակ: Չինաստանից դուրս վարակման դեպքեր են հայտնաբերվել 30 երկրում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---