Չինաստանում կորոնավիրուսի պատճառով արգելել են ուտել վայրի կենդանիների միս![]() 25 փետրվարի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Համաչինական ժողովրդական ներկայացուցիչների հանձնաժողովն արգելել է երկրում վայրի կենդանիների վաճառքը, հայտարարել է Չինաստանի կենտրոնական հեռուստաալիքը, փոխանցում է Life.ru-ն: Որոշումն ուժի մեջ է մտել ընդունման օրից: Չինաստանի իշխանությունը մտադիր է արմատախիլ անել երկրում վայրի կենդանիների միսը որպես սնունդ օգտագործելու սովորությունը: Որոշումը պայմանավորված է մսից փոխանցվող հիվանդությունների տարածման հետ: Գիտնականների վարկածով՝ հենց այդպես էլ սկսել է կորոնավիրուսը: Ենթադրվում է, որ վիրուսի առաջին «կրողը» չղջիկ է եղել: Վերջին մեկ օրում Չինաստանում կորոնավիրուսից 150-ից ավելի մարդ է մահացել: Երկրում հիվանդությունից մահերի թիվը հասել է մոտ 2592-ի: Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 77,150 է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |