Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս են գտել

Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս են գտել

PanARMENIAN.Net - Իրաքի Քիրքուք նահանգում 4 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այդ երկրի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նրանք նույն ընտանիքի 4 անդամ են, ովքեր վերադարձել են հարևան Իրանից, փոխանցում է Rudaw.net-ը:

Վիրուսի առաջին դեպքն Իրաքում հաստատվել է փետրվարի 24-ին, երբ իրանցի մեկ ուսանողի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

Իրաքը և Քրդստանը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդկացությունը: Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը դադարեցրել, իսկ օդայինը սահմանափակել է նաև Հայաստանը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել:

Photo. AFP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---