Նախիջևանը կորոնավիրուսի պատճառով միայն օդային կապ ունի. Ցամաքային սահմանները փակ են![]() 25 փետրվարի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը, ինչի արդյունքում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ: Միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցությամբ, գրում է Haqqin.az-ը: Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանին գտնվող Դիլուջու սահմանակետն առանց որևէ զգուշացման: «Մենք անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին այդ միջոցների կապակցությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները կապ են պահպանում և քննարկումներ ունենում»,- ասել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորոլը: Տեղաբնակները մեծ քանակությամբ սննդամթերք՝ ալյուր, ձավարեղեն և այլ մթերք են գնում, քանի որ փակ ճանապարհների պատճառով գներն աճել են, գրում է «Կովկազսկի ուզելը»՝ ադրբեջանական Turan գործակալությանը հղումով: Իշխանությունները սննդամթերքի գնման սահմանափակումներ դեռ չեն դրել: Նախիջևանի ինքնավար հանրապետությունն անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և սահմանակից է ՀՀ-ին, Թուրքիային և Իրանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |