Նախիջևանը կորոնավիրուսի պատճառով միայն օդային կապ ունի. Ցամաքային սահմանները փակ են25 փետրվարի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Իրանը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակել են Նախիջևանի հետ սահմանը, ինչի արդյունքում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը հայտնվել է մեկուսացման մեջ: Միակ կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է Բաքվի հետ ավիահաղորդակցությամբ, գրում է Haqqin.az-ը: Թուրքիան փակել է Նախիջևանի հետ սահմանին գտնվող Դիլուջու սահմանակետն առանց որևէ զգուշացման: «Մենք անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք Ադրբեջանի պաշտոնական շրջանակներին այդ միջոցների կապակցությամբ: Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաները կապ են պահպանում և քննարկումներ ունենում»,- ասել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզորոլը: Տեղաբնակները մեծ քանակությամբ սննդամթերք՝ ալյուր, ձավարեղեն և այլ մթերք են գնում, քանի որ փակ ճանապարհների պատճառով գներն աճել են, գրում է «Կովկազսկի ուզելը»՝ ադրբեջանական Turan գործակալությանը հղումով: Իշխանությունները սննդամթերքի գնման սահմանափակումներ դեռ չեն դրել: Նախիջևանի ինքնավար հանրապետությունն անմիջական ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և սահմանակից է ՀՀ-ին, Թուրքիային և Իրանին: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |