Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի26 փետրվարի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի: Այդ մասին հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ դա նախատեսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020-ի ծրագրով: «Թանգարանը կկառուցվի հենց Դվին հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է: Ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»,- հավելել է Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: Սարգսյանի խոսքով՝ հիմնանորոգվելու է նաև 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքին, ինչը մարզպետի կարծիքով զբոսաշրջային լավ ուղղություն է: «Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին: Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»,- նշել է մարզպետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Խոր Վիրապի համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Արշակունիների պալատից (IV դար) պահպանվել են արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |