Պուտինը պատմել է, որ իրեն առաջարկել են նմանակ ունենալ![]() 27 փետրվարի 2020 - 12:28 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չունի նմանակ: Նա ասել է, որ նման գաղափար առաջացել էր 2000-ականների սկզբին, «ահաբեկչության դեմ պայքարի ամենածանր շրջանում», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Մասնավորապես, առաջարկվել էր, որ նմանակը փոխարինի Պուտինին միջոցառումների ժամանակ, այն վայրերում, որտեղ նախագահի համար գտնվելն անվտանգ չէր: Պուտինին նախկինում էլ են բազմիցս նման հարց ուղղել: 2001-ին ՌԴ ղեկավարի նմանակի առկայության մասին հարց էր տվել Կոստրոմայի շրջանի մի բնակչուհի: Նա նշել էր, որ նա մշտապես շփվում է քաղաքացիների, այլ պետությունների ղեկավարների հետ, «ամեն օր թռիչքներ է ունենում: Կինը հարցրել էր. « Գուցե նմանակ ունե՞ք: Ե՞րբ եք հանգստանում»: Պուտինը պատասխանել էր, որ նման բան չկա: Նմանատիպ հարց էին ուղղել Պուտինին նաև 2009-ին՝ Սոչիում, երբ Մեդվեդևի հետ նա դուրս էր եկել զբոսանքի առափնյա ճեմուղում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |