Սինանյան. ՀՀ-ում վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին27 փետրվարի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում հայրենադարձության գործընթացի հետ կապված խնդիրներ կան, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ տրած հանձնարարականին: Փետրվարի 25-ին վարչապետը մի նամակ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ Կանադայից ՀՀ վերադարձած կինը ներկայացրել էր, թե ինչ բարդությունների է բախվել՝ փորձելով ՀՀ քաղաքացիություն ստանալ, և թե ինչպես են իրեն տարբեր կառույցներում հորդորել վերադառնալ Կանադա: Վարչապետը նամակի հետ միասին նաև մի շարք գերատեսչություններին ուղղված հանձնարարականներ էր տվել: «Այստեղ երկու խնդիր կա: Մեկը կապված է օրենքի հետ: Այն օրենքները, որոնք կարգավորում են այդ խնդիրը, արհեստականորեն այնքան են բարդացված, որ խնդիրներ են առաջացնում: Իմ կարծիքով՝ դա անցյալում միտումնավոր է արվել, որպեսզի կոռուպցիոն հնարավորություններ ստեղծվեն: Այսինքն, հայրենադարձվողը կամ քաղաքացիություն ստացողը որոշ ժամանակ քաշքշվելուց հետո կարող էր ավելի հակված լինել ներվերը և ժամանակը խնայելու համար կաշառքով հարցը լուծել: Հիմա հարցն ինչ-որ առումով լուծված է: Այդ համակարգն անհեթե է: Իսկ երկրորդ պատճառը մեր մշակույթի խնդիրն է. մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիներին կամ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողներին: Մեր պետական ծառայողների մոտ նման խնդիր կա: Դուք ինձնից երկար եք ապրում Հայաստանում, ինձնից լավ գիտեք»,- ասել է Սինանյանը, փոխանցում է Factor.am-ը: Անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` Սինանյանը նշել է, որ «ախտորոշում են ամբողջ գործընթացի արատավոր բնույթը» և դրա հիման վրա լուծումներ են առաջարկելու: Ըստ Սփյուռքի գործերով հանձնակատարի՝ իր կինն այս պահին գտնվում է Հայաստանում, ուզում է իր քաղաքացիության թղթերը ստանալ և նույն «անհեթեթ քաշքշուկի» զոհն է դարձել: Վարչապետը Սինանյանին հանձնարարել էր հայրենադարձների շրջանում հարցումներ անել նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ և այն փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |