ՃՈ պետ. 2020-ին ՀՀ-ում ՃՏՊ-ներն ավելացել են27 փետրվարի 2020 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ ճանապարհատրասնպորտային պատահարները նախորդ տարվա համեմատ ավելացել են, հայտարարել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: «Այսօրվա վիճակով ՀՀ-ում 2019-ի համեմատ 34 ՃՏՊ-ով ավելի է, մահերի թիվը պակաս է 3-ով, 59-ով ավելի է վիրավորների թիվը»,-ասաց Կարապետյանը: Կարապետյանի խոսքով՝ Երևանում, սակայն, ճանապարհատրանսպորտային պատահարները պակասել են: «Երևանում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ 37-ով պակաս են ճանապարհատրանսպորտային պատահարները, 2-ով պակաս են զոհերը և 68-ով՝ վիրավորները: Տարվա երկրորդ ամիսը դեռ չի ավարտվել, բայց Երևանում ունենք դրական միտում»,- հայտարարել է նա: 2019-ին ՀՀ վիճակագրական հաշվառման է վերցվել զոհերով և վիրավորներով 4799 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է՝ 341, մարմնական վնասվածքներ ստացել՝ 6801 մարդ: 2018-ի համեմատ պատահարների թիվն աճել է մոտ 18%-ով: 2020-ի հունվարի 1-ից ՀՀ-ում ներդրվել է բալային համակարգը. ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում վարորդները տուգանվում են և զրկվում բալերից, որոշ դեպքերում նաև՝ վարորդական իրավունքից: Ենթադրվում է, որ համակարգի ներդրումը զսպման մեխանիզմ կարող է դառնալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում և մեղմել դրանց հետևանքները: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |