Կորոնավիրուսով աշխարհում մոտ 85,000 մարդ է վարակվել

Կորոնավիրուսով աշխարհում մոտ 85,000  մարդ է վարակվել

PanARMENIAN.Net - Չինաստանից տարածված կորոնավիրուսով ամբողջ աշխարհում վարակվել է մոտ 85,000 մարդ, 2923 հոգի մահացել է, վերականգնվել է մոտ 39,332 մարդ:

Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է մոտ 2835-ի, վիրուսով վարակված է մոտ 79,251 մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների և մահերի թվով աշխարհում առաջատարը շարունակում է մնալ հենց Չինաստանը, այդ երկրին հաջորդում են Հրվ. Կորեան, Իտալիան: Հրվ. Կորեայում գրանցվել է մահվան 16, Իտալիայում՝ 21 դեպք:

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 388 է, վիրուսից մահացել է 34 մարդ: Կորոնավիրուսի դեպքեր են գրանցել նաև Վրաստանում (2 դեպք) և Ադրբեջանում (1 դեպք):

BBC-ի տվյալներով՝ Իրանում վիրուսից մահացության թիվը 210 է՝ մի քանի անգամ ավելին, քան հայտարարվում է: Վարակակիրների մեծ մասը Ղոմ քաղաքում են:

Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը՝ ՀՀ-ն երկու ամսով դադարեցրել է վիզայի ազատ ռեժիմը Չինաստանի հետ և սահմանափակել Իրանի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---