Լյուքսեմբուրգը՝ անվճար հանրային տրանսպորտով առաջին երկիրն աշխարհում29 փետրվարի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ փետրվարի 29-ից ամբողջ հասարակական տրանսպորտը՝ ավտոբուսները, տրամվայները, գնացքները (բացառությամբ առաջին կարգի գնացքների) դարձել են անվճար։ Ավտոբուսներն անվճար կաշխատեն միայն ցերեկային ժամերին, գիշերային երթուղիները վճարովի կլինեն։ Ինչպես նշել է դքսության կայուն զարգացման նախարարությունը, նման միջոցներ առանձին քաղաքներ կիրառել են, սակայն առաջին անգամ է, որ դա տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, գրում է Deustche Welle-ն: Ըստ իշխանությունների` այս քայլը կոչված է բեռնափաթելու ճանապարհները մեքենաներից։ Ամեն օր մոտ 200,000 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից աշխատանքի է մեկնում Լյուքսեմբուրգ։ Փոփոխությունը, որն իշխանությունները «կարևոր սոցիալական միջոց» են համարում, կանդրադառնա մոտ 40,000 տնային տնտեսությունների վրա։ Անվճար տրանսպորտը տարեկան մոտ 41 մլն եվրո լրացուցիչ ծախս կպահանջի՝ այդ գումարը նախատեսվում է հավաքել հարկերի միջոցով։ Լյուքսեմբուրգի բնակչությունը 607,000 մարդ է։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |