«Սեզարի» արժանացած Պոլանսկին չի մասնակցել մրցանակաբաշխությանը![]() 29 փետրվարի 2020 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հայտնի օսկարակիր ռեժիսոր, 86-ամյա Ռոման Պոլանսկին, որը «Սեզար»մրցանակի է արժանացել «Սպան և լրտեսը» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսոր, փետրվարի 28-ին չի ներկայացել պարգևատրման արարողությանը Փարիզում։ Պատճառը նրա անվան շուրջ բռնկված սկանդալն է։ Կինոռեժիսորը պարգևատրվել է նաև սցենարի լավագույն ադապտացման համար՝ գրող Ռոբերտ Հարրիսի հետ համատեղ։ Ֆիլմը ևս մեկ «Սեզարի» է արժանացել հագուստների համար։ Ընդհանուր առմամբ Պոլանսկու նոր ֆիլմը հավակնում էր 12 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։ «Սպան և լրտեսը» ֆիլմի հիմքում կապիտան Ալֆրեդ Դրեյֆուսի պատմությունն է՝ ծագումով հրեա հրետանավորի, որն անմեղ դատապարտվել է Ֆրանսիայում լրտեսության մեղադրանքով։ 2018-ին Ամերիկյան Կինոակադեմիան, որը հանձնում է «Օսկարը», հանեց իր կազմից Ռոման Պոլանսկուն՝ սեռական ոտնձգությունների դեմ պայքարի շրջանակում։ 1977-ին 43-ամյա Պոլանսկին մեղադրվեց 13-ամյա աղջկա բռնաբարության մեջ։ Ռեժիսորը գործարք կնքեց քննության հետ, խոստովանեց, որ հարաբերություններ է ունեցել անչափահասի հետ և 42 օր անցկացրեց հանցագործների համար նախատեսված հոգեբուժարանում։ Երբ նա ազատվեց, գործարքը թույլ տված դատավորը փոխեց կարծիքն ու հայտնեց, որ մտադիր է նրան դատապարտել 50 տարվա ազատազրկման։ 1978-ին, Ֆրանսիայի և Լեհաստանի քաղաքացիություն ունեցող Պոլանսկին, փախավ Մեծ Բրիտանիա։ 2009-ին ԱՄՆ հարցումով Պոլանսկին 10 ամիս տնային կալանքի տակ անցկացրեց, սակայն նրան չարտահանձնեցին։ 2015-ին նմանատիպ որոշում կայացրեց Լեհաստանի դատարանը։ Պոլանսկուն բռնաբարության մեջ են մեղադրում նաև դերասանուհիներ Ռենատե Լանգերը, Շարլոտտա Լյուիսը և Կալիֆորնիայի բնակչուհի Ռոբին մ-ը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |