ԱՄՆ-ն պահանջել է ՌԴ-ից «անհապաղ նստեցնել» ռազմական ինքնաթիռները Սիրիայում29 փետրվարի 2020 - 12:37 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը սիրիական Իդլիբում իրավիճակի քննարկմանը նվիրված Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ նստեցնել» իր ռազմական ինքնաթիռները Սիրիայում։ «Մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանն անհապաղ վայրէջքի տանել իր ռազմական ինքնաթիռները։ Եվ մենք կոչ ենք անում սիրիական զորքերին և նրանց ռուս դաշնակիցներին հետ քաշվել բաժանարար գծից, որը հաստատվել է 2018-ին»,- ասել է դիվանագետը, գրում է ՌԲԿ-ն` Reuters-ին հղումով։ Նա նաև դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ խնդրելով հնարավորն անել Իդլիբում կրակի դադարեցման համար։ Ըստ նրա` ԱՄՆ-ն «պետք է առանցքային դերակատարություն ունենա» այդ գործում, եթե համաշխարհային հանրությունը ցանկանում է խուսափել էլ ավելի մեծ սրումից։ Իրավիճակն Իդլիբում սրվեց, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնածավալ գրոհ սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Գնդակոծման տակ հայտնվեցին նաև թուրք զինծառայողները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է լինեին: Արդյունքում թուրքական բանակի 33 զինծառայող սպանվեց, ավելի քան 30-ը՝ վիրավորվեց: Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրեց Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ գումարեց, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ խոստացավ սիրիական կողմին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ժիրայր Սեֆիլյանն ազատ է արձակվել Ապրիլի 30–ին բերման է ենթարկվել ԱԺԲ 64 անդամ ու աջակից Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է |