ԶԼՄ-ներ. Հունաստանը արգելափակելու է Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարությունը

ԶԼՄ-ներ. Հունաստանը արգելափակելու է Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Հունաստանը որոշել է արգելափակել Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով դաշինքը որոշել է աջակցություն հայտնել Թուրքիային՝ Սիրիայի կառավարական ուժերի հարվածի հետևանքով 33 թուրք զինծառայողի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է To Vima-նա` սեփական աղբյուրներին հղումով։

Ըստ թերթի` վետո դնելու կարգադրություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Որպես նման որոշման պատճառ նշվում է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն հրաժարավել է բանաձևում ներառել Թուրքիային ուղղված 2016-ի համաձայնագիրը պահպանելու պահանջը։ Դրանով Թուրքիան պարտավորվել էր խոչընդոտել այլ երկրների փախստականների կողմից ԵՄ երկրների հետ սահմանի հատումը, գրում է ՌԲԿ-ն։

ՆԱՏՕ-ի մի քանի անդամ համամիտ չի եղել Հունաստանի պահանջին, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Ուստի Աթենքը որոշել է խստացնել իր դիրքորոշումը։

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան կատարի իր սպառնալիքը և թույլ տա փախստականների շարժը, Հունաստանն ամեն ինչ կանի իր տարածք ներգաղթյալների մուտքը թույլ չտալու համար։ Նա հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչ մի կապ չունի Իդլիբի իրադարձությունների հետ և չի ցանկանում պատասխանատու լինել այլ երկրների որոշումների հետևանքների համար։

ՆԱՏՕ-ն Թուրքիային սատարող հայտարարություն է պատրաստել, երբ Իդլիբում սիրիական կողմի գնդակոծության հետևանքով 33 թուրք զինծառայող սպանվեց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---