Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 3000-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում գերազանցել է 3000-ը

PanARMENIAN.Net - Մարտի 2-ի տվյալներով նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 89,000-ը, իսկ մահացածներինը՝ 3000-ը, վկայում են SCMP-ի տվյալները:

Վիրուսի բարդություններից աշխարհում մահացել է 3044 մարդ, որոնցից մայրցամաքային Չինաստանի տարածքում՝ 2912-ը, գրում է ՌԲԿ-ն:

Ապաքինվել է 41,958 մարդ: Ըստ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի՝ երկրում գրանցվել է հիվանդության 80,026 հաստատված դեպք:

Նոր կորոնավիրուսի մեծ բռնկումներ են գրանցվել Հարավային Կորեայում (4212 հիվանդ), Իտալիայում (1694) և Իրանում (978):

Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքն էր գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել էր փետրվարի 28-ին` Թեհրանից։

Նա ինքն էր դիմել բժշկի, հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, բայց ավելի ուշ այն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է ցույց տվել, կրկնակի թեստի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ դպրոցներում գարնանային արձակուրդը նախատեսվածից մի շաբաթ շուտ է մեկնարկել՝ մարտի 2-ից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---