Forbes. Բժշկական դիմակները կարող են բարձրացնել վարակվելու վտանգը, առողջ մարդուն դիմակ պետք չէ![]() 2 մարտի 2020 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից պաշտպանվելու համար դիմակ կրելու կարիք չկա, հայտարարել է Այովա նահանգի բուժքոլեջի բժշկության և համաճարակաբանության պրոֆեսոր Է Իլայ Փերենսևիչը, գրում է Forbes-ը: Նրա խոսքով՝ առողջական միջին վիճակ ունեցող մարդը դիմակ կրելու կարիք չունի և չկա ապացույց, որ վիրուսից առողջ մարդուն պաշտպանվելու համար այն առհասարակ օգնում է: Բժշկը նշել է, որ դիմակները սխալ կերպ կրելիս ավելի արագ է հնարավոր վարակվել. դրանք ավելացնում են վարակի հավանականությունը, քանի որ դիմակ կրելիս մարդն ավելի հաճախ է դիպչում դեմքին ու քթին: Սակայն, ըստ նրա, առողջ մարդը դիմակ կրելու կարիք չունի նաև այն դեպքում, եթե նրա «ձեռքերը մեջքին կապված են»: Բժշկի խոսքով՝ դիմակ պետք է կրի վիրուսակիրը` պաշտպանելու համար ընտանիքի անդամներին և շրջապատին: Կորոնավիրուսի պարագայում՝ վարակն օդից չի փոխանցվում, այլ՝ վիրուսակրի հազից կամ փռշտոցից առաջացած կաթիլներից: Փերենսևիչը ևս մեկ անգամ նշել է, որ կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն միջոցը ձեռքերը պարբերաբար օճառով և ջրով լվանալն է և հնարավորինս քիչ դեմքին՝ հատկապես բերանին և քթին դիպչելը: Չինաստանը համարվում է բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողն ամբողջ աշխարհում, որտեղ օրական 20 մլն դիմակ է արտադրվում, բայց միայն երկրի ներքին պահանջարկն օրական 50-60 մլն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |