ՌԴ-ն հրաժարվել է երաշխավորել թուրքական ավիացիայի անվտանգությունը Սիրիայում

ՌԴ-ն հրաժարվել է երաշխավորել թուրքական ավիացիայի անվտանգությունը Սիրիայում

PanARMENIAN.Net - Ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում, հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը:

Նա նշել է, որ Սիրիայի կառավարությունը ստիպված էր հայտարարել Իդլիբում օդային տարածքը փակելու մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այս պայմաններում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը չի կարող երաշխավորել թուրքական ավիացիայի թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում»,- ասել է կենտրոնի ղեկավարը:

Ավելի վաղ աղբյուրը Սիրիայի պաշտպանության նախարարությունում հայտնել էր, որ թուրքական F-16-երը սիրիական ՌՕՈւ 2 ինքնաթիռ են խոցել Իդլիբի տարածքում, օդաչուներին հաջողվել է փրկվել: Ըստ նրա՝ Սիրիայի ՀՕՊ միջոցները թուրքական 6 հարվածային անօդաչու են ոչնչացրել:

Ժուռավլյովը նաև ասել է, որ «գրոհայինների համացանցային ռեսուրսների վրա հղումով տարածված տեղեկությունը, թե Իդլիբի երկնքում Ռուսաստանի օդուժի Սու-24 է խոցվել, չի համապատասխանում իրականությանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է դադարեցնել Իդլիբում սիրիացի զինվորներին աջակցությունըն ու թուրք զինվորներին «դեմ առ դեմ թողնի ռեժիմի հետ»՝ նշելով, որ չեն կարողանում հասկանալ, թե «որն է Ռուսաստանի մտադրությունն այնտեղ»:

Իդլիբում ռազմական գործողությունների հետևանքով 33 թուրք զինվոր էր սպանվել: Դրանից հետո Թուրքիան բացել էր սահմանը սիրիացի փախստականների համար: Հաղորդվում էր, որ մոտ 500 սիրիացիներ հատել են այդ երկրի սահմանը՝ ուղղվելով դեպի Հունաստան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---