Թուրքիան հայտարարել է Սիրիայում նոր «Գարնանային վահան» գործողության մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում նոր «Գարնանային վահան» գործողության մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը hայտարարել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ ուղղված թուրքական զիզնուժի նոր ռազմական գործողության՝ «Գարնանային վահանի» մեկնարկի մասին:

Հայտարարությունը հաջորդել է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի զգալի կորուստներին: Ըստ Աքարի՝ փետրվարի 27-ից սկսած թուրքական զինուժը հաջող ընթացքով շարունակում է իր ռազմագործողությունը, տեղեկացնում է Ermenihaber-ը:

Նախարարը նշել է, որ թուրքական զորքն արդեն ոչնչացրել է Ասադի ուժերին պատկանող 1 անօդաչու թռչող սարք, 8 ուղղաթիռ, 103 տանկ, 72 հաուբից, 3 ՀՕՊ համակարգ: Պնդում է արվում, որ Սիրիայի կառավարական բանակն արդեն 2212 զոհ ունի:

Աքարը շեշտել է, որ այս ռազմագործողությունն ուղղված չէ Ռուսատանի դեմ: Անկարան ռուսներից ակնկալում է, որ նրանք դադարեցնել տան սիրիական բանակի հարձակումները և իրենց ազդեցությունն օգտագործեն Սոչիի համաձայնագրով նախատեսված սահմանները պահպանելու համար:

«Մեր միակ նպատակը զանգվածային սպանությունները, ծայրահեղականությունը և միգրացիան դադարեցնելն է»,- պարզաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական զորքերը չեն կարող երաշխավորել Թուրքիայի ինքնաթիռների թռիչքների անվտանգությունը Սիրիայի երկնքում, հայտարարել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը:

Փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել էր 33 թուրք զինծառայող:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---