ՏՄՊՊՀ. Եթե ՀՀ-ն դիմակների նոր խմբաքանակ կարողանա ձեռք բերել, թանկ կլինեն

ՏՄՊՊՀ. Եթե ՀՀ-ն դիմակների նոր խմբաքանակ կարողանա ձեռք բերել, թանկ կլինեն

PanARMENIAN.Net - Հայաստանից որոշ ժամանակ առաջ դիմակներ են արտահանել, սակայն որևէ խոշոր ներմուծողի մոտ դրանք չեն թակացել, հայտարարել է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

«Ընդ որում, արտահանումը տեղի է ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից, խոշոր դեղատնային ցանցերը դիմակ չեն արտահանել», - ասել է նա, փոխանցում է Aysor.am-ը։

Գևորգյանի խոսքով՝ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացել, դրանք թանկացել են փոքր դեղատներում, այլ հարթակներում:

Նա նշել է, որ փորձում են դիմակների նոր խմբաքանակ բերել Հայաստան, սակայն հայտարարվել է, որ դեֆիցիտ կա։

«Դրսի մեր գործընկերները հայտարարել են, որ դիմակների գները բարձրացել են, այսինքն, եթե նոր խմբաքանակ կարողանանք ձեռք բերել, ավելի թանկ կլինեն», - ասել է նա։

Գևորգյանը նշել է, որ ախտահանիչ նյութերի քանակի խնդիրն առաջացել է 1-2 օրում, որովհետև կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի մասին իմանալուց հետո քաղաքացիները սկսել են մեծ քանակությամբ գնել դրանք։ Նա հայտնել է նաև, որ մարտի 2-ի դրությամբ դեղատներում արդեն ախտահանիչ նյութեր կան:

Աշխարհում բժշկական դիմակների պակասի մասին խոսվում է արդեն մի քանի շաբաթ: Դիմակների պակաս ունի նաև դրանց ամենախոշոր արտադրող Չինաստանը: Որոշ հետազոտողներ գտնում են, որ դիմակները կորոնավիրուսից պաշտպանվածություն չեն ապահովում, դրանք անհրաժեշտ են վիրուսակիրներին՝ մյուսներին չվարակելու համար:

Կարդացեք նաև․ Forbes. Բժշկական դիմակները կարող են բարձրացնել վարակվելու վտանգը, առողջ մարդուն դիմակ պետք չէ

Time. Աշխարհում բավականաչափ բուժդիմակ չկա՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---